Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Վարդենիսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Նավասարդ Արարատյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տարոն Ղազարյանը և Սասուն Սարգսյանը։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, ով ըստ նախնական տեղեկությունների առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:
Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Վարդենիսի քննչական բաժնի պետ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։