211652_close_icon

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին

views-count655 դիտում article-date 20:53 27-06-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին, ով ավարտում է իր պաշտոնավարումը մեր երկրում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել Կարոլին Գեգինատին վերջին չորս տարիների ընթացքում արդյունավետ համագործակցության և ՀՀ կառավարությանը ցուցաբերված աջակցության համար և մաղթել հաջողություններ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային բանկի հետ տնտեսական համագործակցության հեռանկարները, իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները։

Նմանատիպ նյութեր