Թուրքիան իր կատարցի եղբայրների կողքին է. Էրդողան
                        Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ ալ-Թանիի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Հայտնում է ermenihaber.am-ը:
Էրդողանը քննադատել է Կատարի ինքնիշխանության դեմ ուղղված ցանկացած հարձակում և ընդգծել, որ Թուրքիան մշտապես իր կատարցի եղբայրների կողքին է։
Հիշեցնենք, որ Իսրայել-Իրան առճակատման ընթացքում հունիսի 22-ին ԱՄՆ-ն ավիահարվածներ էր հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին։ Իսկ դրանից հետո Իրանը հարվածել էր Կատարում տեղակայված ամերիկյան ռազմաբազային։