211652_close_icon

Դատապարտում ենք այսօր իրավապահների կատարած «գործողությունները». Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումն ազգային անվտանգության հարց է. «Ապրելու երկիր» կուսակցություն

views-count2977 դիտում article-date 13:46 27-06-2025
«Ապրելու երկիր» կուսակցությունը խստորեն դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում իրավապահ մարմինների կատարած «գործողությունները», որոնք իրականացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով։ Այս մասին հայտարարություն է տարածել Կուսակցությունը:

«Եկեղեցու դեմ քաղաքական արշավը առաջին հերթին վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որը գործող իշխանության համար վաղուց որևէ արժեք չունի։ Ազգային բոլոր արժեքները ոտնահարող իշխանության համար միակ արժեքը և նպատակը սեփական իշխանության պահպանումն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և օր առաջ արտահերթ ընտրությունների անցկացումը ազգային անվտանգության հարց է»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր