Նոր հոկտեմբերի 27 է կանխվել, առավել արդյունավետ գործած իրավապահ մարմինների ներկայացուցիչները կպարգևատրվեն. Փաշինյան
Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն, կանխվել է նաև այդ պլանի իրագործումը:
Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին: «Առավոտյան հարցը քննարկել եմ նաև հանրապետության նախագահի հետ: Կարծում եմ՝ իմաստ կունենա ԱԱԾ, դատախազության ՔԿ-ի ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնել պարգևատրման և պետական պարգևի»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել և այս պահին չունի հրապարակվածից բացի ավելի ասելու բան:
«Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն: Ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել: Երեկվա քննարկումներից մի բան իմ ուշադրությունը գրավեց: Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ ՀՀ-ում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999-ին ՀՀ իրավապահ մարմինենրը կարող էին կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Սա մի հարց է որի պատասխանը պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել:
Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- ասաց նա: