Բագրատ Սրբազանը, Իգոր Սարգսյանը և «Սրբազան պայքար» շարժման մի քանի անդամ 2 ամսով կալանավորվեցին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մասիս Մելքոնյանի, բավարարեց Բագրատ Սրբազանին կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Բագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորեց։
Դատարանը բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը. Սարգսյանը նույնպես երկու ամսով կալանավորվեց։
Դատարանը բավարարել է նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, Արա Ռոստոմյանին և Աղվան Արշակյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացվել դատարան: