211652_close_icon

Իշխանության կայքում հրապարակված «հեղաշրջման պլանով» և այսօր տեղի ունեցող խուզարկություններով իշխանությունը փորձում է քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել․ Աբրահամյան

views-count874 դիտում article-date 09:35 25-06-2025
Իմ տպավորությամբ, երեկ իշխանության կայքում հրապարակված «հեղաշրջման պլանով» և այսօր տեղի ունեցող խուզարկություններով իշխանությունը փորձում է օրակարգ պահել, քաղաքական-տեղեկատվական կառավարումն իր ձեռքում կենտրոնացնել: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: 

«Նույն պատճառով մի քանի օր առաջ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց էին ոստիկանություն «զրույցների» հրավիրում:

Իշխանությունը խուլիգանական և անշնորհք գրառումներով, արհեստական ուռճացված թեմաներով անընդհատ փորձելու է դաշտ ներարկել երրորդային բնույթի տեղեկություններ, իսկ իրենց ուժայինները երկրում ամեն օր ծաղկող հանցագործությունների դեմ պայքարելու փոխարեն սպասարկելու են իշխող կառավարչի անտաղանդ թատրոնը»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ իրավապահները վաղ առավոտյան խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Նմանատիպ նյութեր