211652_close_icon

ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը. Բաքվի պատասխանը՝ ԱԳՆ-ին

views-count3676 դիտում article-date 20:18 23-06-2025
Բաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարություններին՝ նշելով, թե իբր «Հայաստանը պետք է հրաժարվի իր ռևիզիոնիստական հռետորաբանությունից և ընդունի իր պատմական պատասխանատվությունը»։

Բաքուն մեջբերել է ԻՀԿ անդամ երկրների ընդունած բանաձևը։

Հիշեցնենք՝ Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանն ավարտվել է մի շարք բանաձևերի, այդ թվում՝ առաջին անգամ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող բանաձևի ընդունմամբ։

«Հայաստանին Իսլամական համագործակցության կազմակերպության կոչը՝ անհապաղ վերացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման խոչընդոտները, համընկնում է միջազգային հանրության՝ Հարավային Կովկասում կայունություն ապահովող լուծման սպասումների հետ»,- նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։

 

Նմանատիպ նյութեր