211652_close_icon

Սամվել Կարապետյանի որդին. Մենք արդարություն կպահանջենք մեր ձևով. #մերձևով, և ճշմարտությունը մեր կողմն է

views-count2941 դիտում article-date 21:43 22-06-2025
Մի քանի խոսք աշխարհի տարբեր ծայրերում ապրող իմ հայ եղբայրներին ու քույրերին, մեր գեղեցիկ, գեղեցիկ համայնքի անդամներին, մեր գեղեցիկ սփյուռքին և, անկեղծ ասած, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն արդարության և ողջամտության հանդեպ։ News.am-ի փոխանցմամբ, այս մասին իր ուղերձում հայտարարել է գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը։

«Ես բարերարի հպարտ զավակ եմ, բայց ավելի կարևորը՝ մեծ, բարի, առատաձեռն մարդու՝ Սամվել Կարապետյանի, որը մի քանի օր առաջ բանտարկվեց ներկայիս ռեժիմի կողմից մեր Հայ Առաքելական Եկեղեցուն աջակցող խոսքերի համար։

Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, քանի որ մեր կառավարությունն առանց այն էլ լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե՞ պարզապես խելագար են։ Սակայն մեր ժողովրդի պառակտումն ինձ համար ակնհայտ է։ Պարտադիր չէ շատ կրոնասեր լինել, որպեսզի հարգես քո արմատներն ու արժեքները, և մեր եկեղեցին միշտ եղել է մի հաստատություն, որը միավորել է մեզ բոլորիս»,- նշել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր