211652_close_icon
views-count1450 դիտում article-date 17:25 22-06-2025

Տարածաշրջանը սլանում է դեպի աննախադեպ լարվածության հորձանուտ, և այս ամենը հենց մեր սահմանին. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Այս գիշեր ԱՄՆ-ը օդային հարված է իրականացրել Իրանի երեք միջուկային ենթակառուցվածքի վրա՝ որպես նպատակակետեր ընտրելով Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի միջուկային կենտրոնները։

Վնասի չափերի և հարվածի մանրամասների մասին առայժմ որևէ հստակ տեղեկատվություն չկա։
Միևնույն ժամանակ ոչ պաշտոնական տեղեկատվություն է տարածվում, որ ներքին խողովակներով ԱՄՆ-ը տեղեկացրել է Իրանին, որ այլ հարվածներ չեն լինելու։

Իրանական կողմից հայտարվել է, որ Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի ուղիղ ներգրավումը տարածաշրջանում ամերիկյան ցանկացած ռազմակայան դարձնելու է թիրախ։

Տարածաշրջանն ուղղակի սլանում է դեպի աննախադեպ լարվածության և հակամարտության հորձանուտ, և այս ամենը հենց մեր սահմանին»։

 

Նմանատիպ նյութեր