211652_close_icon
views-count3148 դիտում article-date 15:32 20-06-2025

Պատրաստ ենք թեկուզ հիմա ստորագրել խաղաղության պայմանագիրը, Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի. Մհեր Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է թեկուզ հիմա խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, Երևանը որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չունի. այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Մենք պատրաստ ենք այն ստորագրել թեկուզ հիմա։ Մեր կողմից որևէ սահմանափակում կամ լրացուցիչ պայման չկա։ Մենք պատրաստ ենք ստորագրել հիմա: Որքան շուտ դա արվի, այնքան լավ», - ասել է Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում՝ հավելելով, որ այս պահին փաստաթղթի ստորագրման կոնկրետ վայրի և ժամկետների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա:

Նմանատիպ նյութեր