211652_close_icon

ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին

views-count1432 դիտում article-date 16:21 19-06-2025
Հունիսին ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին տեսակցել են բոլոր պահվող հայերին:

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:

«Հունիսին ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում կրկին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց մասին հաստատել են մեր կազմակերպությանն Ադրբեջանի իշխանությունները:

Տեսակցության շրջանակներում տեղի են ունեցել առանձնազրույցներ, հնարավորություն՝ կապվել հարազատների հետ և փոխանցվել են փաթեթներ ընտանիքների կողմից»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր