211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ապարանում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count12881 դիտում article-date 22:04 18-06-2025
Երեկ՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Մուշեղ Ա․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Վահրամ Հ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel»-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 51-ամյա Գնել Խ․-ն, 28-ամյա Ջանիբեկ Խ․-ն և 19-ամյա Հունան Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատար Արտակ Խուդավերդյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Մովսիսյանը և կրտսեր պարեկ Ստեփան Հովակիմյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր