Գևորգ Պապոյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 18-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
Քննարկվել են տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու այս համատեքստում ԱՄՀ-ի հետ համագործակցության առավել հեռանկարային ուղղությունները։
Մտքեր են փոխանակվել Հայաստանում շուկաների դիվերսիֆիկացման, արտահանման ռազմավարության ընթացիկ կարգավիճակի, ներդրումային քաղաքականության, կապիտալի շուկաների զարգացման, գյուղատնտեսության ինտենսիվացման, արտասհամանյան շուկաներում Հայաստանի դիրքավորման վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև խոշոր ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Ամուլսարի, Մասդարի և «չոր նավահանգստի» նախագծերին, հատուկ տնտեսական և արդյունաբերական գոտիների ստեղծման նախաձեռնություններին, տնտեսական աջակցության գործող ծրագրերի արդյունավետությանը, ինչպես նաև պետական օժանդակության տարբեր ծրագրերի շրջանակում սուբսիդավորման գործիքների կիրառմանը։