211652_close_icon
views-count1420 դիտում article-date 20:15 15-06-2025

Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայկական «Ալիք» օրաթերթի խմբագրության շենքը

Թեհրանում պայթյունի ալիքից փշրվել են «Ալիք» օրաթերթի խմբագրության ապակիները։

Թերթի խմբագրությունից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ որոշ ժամանակ թերթը տպագիր տարբերակով լույս չի տեսնելու։ Գործելու է միայն օնլայն տարբերակը՝ մինչև խմբագրության շենքը վերականգնվի։

Թերթի խմբագիր Արամ Շահնազարյանի փոխանցմամբ՝ հարվածը եղել է խմբագրության շենքից մի քանի շենք այն կողմ։ Ավիրվել է 2 քաղաքացիական շենք, կա նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություն։

Նմանատիպ նյութեր