211652_close_icon
views-count1378 դիտում article-date 11:20 15-06-2025

Պտտահողմը Արթիկում վնասել է շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր

Երեկ Արթիկում ուժեղ պտտահողմ էր եղել, որը բավականին ավերածություններ էր պատճառել:

Արթիկի համայնքապետարանը հայտարարություն է տարածել հասցված վնասների մասին:

«Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր»,- ասվում է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր