211652_close_icon

Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ քննարկվել են համատեղ ծրագրերի հնարավորությունները

views-count718 դիտում article-date 20:19 11-06-2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը և ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը հունիսի 11-ին հանդիպում են ունեցել ճանաչողական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Քննարկվել են ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: Մտքեր են փոխանակվել հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի վերաբերյալ:

Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն:

Նմանատիպ նյութեր