211652_close_icon

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ Աշոցք բնակավայրում՝ շենքերից մեկի բակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6484 դիտում article-date 11:54 08-06-2025
Երեկ՝ հունիսի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սիրեկան Զատիկյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Սերգեյ Մուրադյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Ռուստամ Հարությունյանը և Ռաֆայել Սիմոնյանը։

Ոստիկանները ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 79-ամյա Ս․ Մ-Ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել 4-րդ հարկից իրեն ցած նետելով։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր