211652_close_icon

Թուրքիան պատրաստ է կազմակերպել Պուտինի ու Զելենսկու հանդիպումը Ստամբուլում. Ֆիդան

views-count1684 դիտում article-date 20:25 04-06-2025
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել  Թուրքիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում։
 
Այս մասին Ֆիդանն ասել  է TRT լրատվամիջոցի հետ զրույցում, նշելով, որ պաշտոնական Անկարան պատրաստ է կազմակերպել նմանատիպ հանդիպում:
 
Ֆիդանը ընդգծել է, որ  Թուրքիան «մշտապես հետևողական դիրքորոշում է պահպանել և դեմ է տարածաշրջանում պատերազմին»։ 
 
«Մենք մոտեցել ենք պատերազմի չորրորդ տարվան։ Եվ արդեն  խոսքը միայն երկու երկրի մասին չէ։ Նրանց թիկունքում կան այլ պետություններ, որոնք հստակ դիրքորոշում են որդեգրել»,- նշել է նա։
 
Ֆիդանը հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած քայլերի մասին ուկրաինական ճգնաժամի շրջանակներում, այդ թվում սևծովյան հացահատիկի շուրջ ձեռքբերված համաձայնագիրը:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլում անցկացվել էին ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը:

Աղբյուր՝ ermenihaber.am

Նմանատիպ նյութեր