211652_close_icon

Վարչապետն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի ԱԳՆ-ների ներկայացուցիչներին

views-count451 դիտում article-date 19:52 03-06-2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը ողջունել է այցը և նշել, որ վերջին տարիներին Հայաստանն ակտիվ քաղաքական երկխոսություն ունի Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների հետ, տեղի են ունենում բարձրաստիճան մի շարք փոխայցելություններ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ զարգանում է համագործակցությունը նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակում, մասնավորապես, փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման ուղղությամբ:

Վարչապետն անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին՝ նշել է, որ կողմերն այժմ համագործակցության նոր օրակարգի մշակման ուղղությամբ են աշխատում, ակնկալվում է, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմոլորտ կապերի հետագա ընդլայնմանը:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին, սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային զարգացումներին, ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև միջազգային նշանակության թեմաների:

Նմանատիպ նյութեր