211652_close_icon

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ

views-count478 դիտում article-date 20:13 03-06-2025
Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին:

Նմանատիպ նյութեր