211652_close_icon

Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում․ Վահե Հովհաննիսյան

views-count1828 դիտում article-date 14:24 03-06-2025
Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք․

Այս նոր աննորմալ վիճակում ավելի քան երբեք կարևոր են ճիշտ հարցադրումները։ Պետք է ճիշտ դնել հարցը, որպեսզի պատասխաններ հնարավոր լինի գտնել։

«Ինչ պիտի անի եկեղեցին» հարցադրումը իմ խորին համոզմամբ ոչ ճիշտ հարց է։ Իսկ ի՞նչ ենք մենք ակնկալում եկեղեցուց։ Ճիշտ հարցադրումը այլ է. « Ի՞նչ պիտի անեն աշխարհիկ կառույցները»։

Առաջինի դեպքում՝ մենք բոլորս մեզ դնում ենք դիտորդի տեղ։ Երկրորդի դեպքում՝ դառնում ենք ակտիվ մասնակից։ Քաղաքացին հենց դառնա կողմ, ակտիվ մասնակից՝ թեման կփակվի։

Աշխարհիկ կառույցները պարտավոր են.

1. Զգալ պատասխանատվություն
2. Ձևակերպել իրենց անելիքները
3. Կոորդինացնել քայլերը։

Եթե աշխարհիկ կառույցները մնան դիտորդ կամ սպասեն միայն եկեղեցու քայլերին, ապա իշխանությունը հայտնվելու է շահեկան վիճակում, որովհետև առանց կարմիր գիծ վարկաբեկիչ արշավ է տանելու և իշխանական լծակներով փորձելու  է առաջ տանել իր պլանը՝ ասենք պառակտել եկեղեցին, կամ ստեղծել նոր թեմեր, և այլն  և այլն։ Այլանդակության բազմաթիվ տարբերակներ կան։

Սա եկեղեցու խնդիրը չէ, սա եկեղեցու ռեֆորմների խնդիրը չէ, որ ուզում են փաթեթավորել։ Սա Հայաստանի խնդիրն է, սա հայ ժողովրդի խնդիրն է, հետևաբար ռեակցիան և իշխանության հարձակումների պատասխաները պետք  է գա աշխարհիկ կառույցներից. Քաղաքական, հասարակական, կրթական, մշակութային, մարզական, բիզնես և այլն, ու նաև անհատական մակարդակով. Այդ թվում սփյուռքի հեղինակավոր կառույցներից և անհատներից։

Սա է ճիշտ մոտեցումը։ Բայց սա լուրջ աշխատանք է պահանջում, լուրջ համակարգում»։

Նմանատիպ նյութեր