211652_close_icon

Ավտովթար՝ Երևանում․ 33-ամյա վարորդը «Nissan Altima»-ով բախվել է դարն ապրած, ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա՝ երկաթե սյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count28209 դիտում article-date 20:55 02-06-2025
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 33-ամյա Վլադիմիր Հ․-ն իր վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դարն ապրած ամբողջությամբ չորացած ծառին, տապալել այն, ապա երկաթե սյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Վահագն Խառատյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Զատիկյանը և Գևորգ Թորոսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի պահպանության բաժնի ծառայողները։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր