211652_close_icon
views-count1255 դիտում article-date 21:08 02-06-2025

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հայաստան է այցելել ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջազգային միջուկային քաղաքականության և համագործակցության հարցերով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հիշատակի տուրք մատուցելու և անմար կրակի մոտ ծաղիկներ դնելու»,- ասվում է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր