211652_close_icon

Ադրբեջանը զանգվածաբար քանդում է Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները

views-count715 դիտում article-date 14:27 02-06-2025
Ադրբեջանը զանգվածաբար քանդում է օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Իվանյանում և Մարտակերտում կառուցված հայկական շինությունները, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ինչպես հայտարարել է վերը նշված տարածքներում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը, քանդվելու են զգալի թվով «ինքնակամ» շինություններ:

«Այդ կառույցները զգալի «վնաս են հասցրել» (չակերտները՝ խմբ.) քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին։ ​​Այդ շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանել «ադրբեջանական ճարտարապետական ​​ոճին» (չակերտները՝ խմբ.), «շատ անորակ» (չակերտները՝ խմբ.) էին, այդ իսկ պատճառով դրանք քանդվում են», - ասել է նա։

Նմանատիպ նյութեր