211652_close_icon

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. «Toyota»-ն դեպի Իջևան ընթանալիս անցել է բաժանարար գոտին, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count33885 դիտում article-date 18:38 01-06-2025
Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գրիգոր Գ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, անցել է բաժանարար գոտին, հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում, ապա բախվել Հրազդան գետ վրա գտնվող կամրջի բետոնե եզրաքարին, կոտրել կամրջի երկաթե ճաղավանդակն ու հայտնվել կամրջի տակ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչ Գևորգյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հուսիկ Հակոբյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Պապիկյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արամ Աբրահամյանի, Նվեր Մկոյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ն. Մկոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր