Խորհրդարանում հյուրընկալվել է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը
Հայաստանում է Բավարիա երկրամասի Լանդթագի փոխնախագահ Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը:
Մայիսի 30-ին խորհրդարանում պատվիրակության անդամներին հյուրընկալել են ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ բարեկամական խմբի անդամներ Միքայել Թումասյանն ու Ռուստամ Բաքոյանը:
Վլադիմիր Վարդանյանը փաստել է Բավարիա երկրամասի ուրույն դերակատարությունը Գերմանիայի քաղաքական եւ տնտեսական կյանքում ու այս առումով կարեւորել Բավարիայի հետ համագործակցության խորացումը: Այս համատեքստում արժեւորվել է փոխայցերի ու լավագույն փորձի փոխանակման նշանակությունը: Ընդգծվել է Բավարիա երկրամասի եւ Տավուշի մարզի միջեւ արդյունավետ փոխգործակցությունը:
Մարկուս Ռինդերշպախերն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստան այցով եւ փաստել՝ իրենք պատրաստ են Հայաստանի հետ համագործակցել բազմաթիվ ուղղություններով:
Հանդիպմանն ընդգծվել են հատկապես գյուղատնտեսության, շրջակա միջավայրի եւ այլ ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
Զրուցակիցները խորհրդարանական մակարդակում երկկողմ փոխգործակցությանը նպաստելու պատրաստակամություն են հայտնել: