Կարծում եմ՝ մեր եկեղեցին պետք է սկսի Նիկոլ Փաշինյանին նզովքի ենթարկելու գործընթաց. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը կարծում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է սկսի Նիկոլ Փաշինյանին նզովքի ենթարկելու գործընթաց։
«Ես հաստատ ավելի շատ եմ լինում Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներում, քան՝ գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղայ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես՝ գերագույն դավաճանը ստում է։ Ինչու՞:
Առաջին, նա շարունակում է կատարել Ալիևի կոշիկ լիզողի՝ իր ստանձնած գործառույթը, և այս կեղտոտ ստով թուլացնում է մեր սրբությունների պղծության համար ադրբեջանցիների պատասխանատվությունը։
Երկրորդ, նա փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան։
Հ․Գ. Չգիտեմ՝ երբ է գալու դրա ժամանակը, բայց կարծում եմ՝ մեր Եկեղեցին պետք է սկսի Նիկոլ Փաշինյանին նզովքի ենթարկելու գործընթաց։ Կարծում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքը պարունակում է դրա բոլոր հիմքերը»,- նշել է Մելիքյանը։
Հիշեցնենք՝ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել էր Եկեղեցուն, ասել էր, իբր, մեր եկեղեցիները չուլանացված են։
«Ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել, դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, համալիրում բան ա եղել...»»,- ասել էր Փաշինյանը։