211652_close_icon

Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության բոլոր օջախները. թուրքագետ

views-count2101 դիտում article-date 11:29 30-05-2025
Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները։ Եկեղեցու վրա հարձակումը դրանցից ամենավառն է, բայց ոչ միակը։ Այս մասին իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը դե-ֆակտո կառավարողների խմբավորումը քանդելու, կործանելու է ամեն հայկականը։ Չի թողնելու ոչինչ. մեկին մի քիչ շուտ, մեկին մի քիչ ուշ, բայց ավարտը մեկն է։

Իսկ քանի որ մենք վստահ գիտենք, որ իրենք չեն դիմադրում մենակ թուրքերին, այս կործանվածի տեղում ստեղծվելու է իրական Թուրքիա։ Սա է ծրագիրը։ Սա են անում։ Գիտակցաբար են անում։

Բայց ինձ կարդացող, պատերի տակ քննարկող, բայց երբեք ոչ մի բառ չխոսողնե՜ր։

Հանկարծ չպայքարեք, միայն աշխատավարձ ստացեք, դատարկ փիլիսոփայեք քաղաքականության մասին, համակերպվեք, որ վերջում մի փոքր տոպրակով արտագաղթեք՝ փրկվելով թուրքական հարձակումից։

Սա է։

հ.գ. ԱՄՆ և Ռուսաստանը մի քանի օր առաջ ամենաբարձր մակարդակում հայտնել են, որ Սյունիքի շուրջ ադրբեջանական հարձակումը խիստ իրական է։

Նմանատիպ նյութեր