Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, հարցն ուղղե՛ք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. ՄԻՊ-ը՝ Աննա Հակոբյանի վիրավորական գրառումների մասին
Մեր լիազորությունները տարածվում են բացառապես պետական մարմինների և պաշտոնատար անձանց վրա, հետևաբար ընդհանրապես իրավասու սուբյեկտ չեմ հարցի վերաբերյալ պատասխանելու համար: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով հարցին Դուք դատապարտելի եք համարում ատելության խոսքը, բայց չտեսանք ձեր գրասենյակի կողմից վարչապետի տիկնոջ գրառումների վերաբերյալ որտեղ քաղաքացիներին ոջիլ, տգետ, էշ ձևակերպումներ է տվել:
Դիտարկմանը՝ Դուք ամեն դեպքում պարտավոր եք բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանել, անհանդուրժողականությունը, անհավասարությունը բոլորի դեպքում է արտահայտելի և դատապարտելի, ստացվում է միայն պաշտոնատար ա՞նձն իրավունք չունի մեյուսին վիրավորել, նա ասաց.
«Իմ լիազորությունները տարածվում են բացառապես պաշտոնատար անձանց վրա, հետևաբար, այս մասով իրականում անիմաստ է հիմա քննարկում ծավալելը: Նաև այսպես ասեմ, էթիկայի կանոնների վրա չեն տարածվում իմ լիազորությունները, իմ լիազորություններն այս առումով սահմանափակված են, ի տարբերություն ինձ, նման ոլորտում լիազորություն ունի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հետևաբար կարծում եմ այս հարցը կարող եք իրենց ուղղել»: