211652_close_icon

Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

views-count658 դիտում article-date 11:34 29-05-2025
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել, որի գագաթնակետը եղել է մայիսի 29-ի առավոտյան, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։

«Այսօր առավոտյան Երկրի վրա G3-ին մոտ մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ է գրանցվել:

Մագնիսական դաշտի տատանումների գագաթնակետը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 3-ից 6-ը»,- ասել է Բոգաչովը:

Նրա խոսքով՝ փոթորիկը դիտվել է գեոմագնիսական ակտիվության նկատելի աճի ֆոնին։

Նմանատիպ նյութեր