211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Երևանում. Արաբկիրում հայտնի ավտոլվացման կետում «BMW»-ն կոտրել է եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետրից գլխիվայր հայտնվել կիսակառույց շինությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count45166 դիտում article-date 16:02 27-05-2025
Այսօր՝ մայիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչար փողոցի թիվ 210/11 հասցեում գործող ավտոլվացման կետում «BMW» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետի աշխատակիցը շարժի է դրել, ինչից հետո ավտոմեքենան առաջ է ընթացել, կոտրել ավտոլվացման կետի եվրոթիթեղով պատը և մոտ 4.5 մետր բարձրությունից գլխիվայր ընկել է կիսակառույց շինության մեջ: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկի Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Սակայն ավտոմեքենայի մեջ է եղել նաև «BMW»-ի սեփականատերը: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 
 
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել նշված անձանց, սակայն վերջինները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել: 
 
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների, «BMW»-ի և ավտոլվացման կետի սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր