211652_close_icon

Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, «Կովկասի մահմեդականների վարչությունը» ևս արհեստածին է․ Վարդան Ոսկանյան

views-count2212 դիտում article-date 22:12 23-05-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Արհեստածին Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների, ըստ էության, հակաշիայական կառույց է, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։

Այն թե՛ ոգով և թե՛ շիայական իսլամի ընկալումներով՝ հակասում է հենց նույն այդ շիայականության պատմությանը, ավանդույթին և հոգևոր կառուցակարգերին, իսկ Ալլահշուքուր Փաշազադեն, ոչ միայն չի կարող դույզն-ինչ համեմատվել իրանական կամ իրաքյան ազդեցիկ այաթոլլահների հետ, քանի որ արհեստածին Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ շիա հոգևորական, որը իրավասություն ունենա կրոնական հրովարտակ («ֆեթվա») արձակելու և «ընդօրինակման աղբյուր» լինելու, այլ ուղղակի աշխարհիկ, այն էլ աթեիստական խորհրդային իշխանության կողմից ստեղծված վարչության պետ է բառիս ամբողջական իմաստով։

Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին է և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ և մշակույթով»։

 

Նմանատիպ նյութեր