211652_close_icon
views-count1513 դիտում article-date 19:26 23-05-2025

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն:

Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման:

ՀՀ ԱԳՆ

 

Նմանատիպ նյութեր