211652_close_icon

Թուրքիայի ԱԱԽ նիստում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

views-count574 դիտում article-date 21:18 22-05-2025
Թուրքիան գոհ է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնությունից։

Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նշվում է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ամփոփիչ հայտարարության մեջ, որը վարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում հաստատվել է վերջնական խաղաղություն հաստատելու շահագրգռվածությունը, որը օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։

 

Նմանատիպ նյութեր