211652_close_icon

ԱԳՆ խոսնակը հերքում է լուրերը, թե Լավրովի այցի ծրագրից Ծիծեռնակաբերդ այցելությունը հանվել է հայկական կողմի նախաձեռնությամբ

views-count1849 դիտում article-date 18:09 22-05-2025
Սոցիալական ցանցերում լուրեր են տարածվել, թե հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան այցի ծրագրից հանվել է Ծիծեռնակաբերդ այցելությունը։

«Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանից, որը հերքեց այդ լուրը։

«ՌԴ ԱԳ նախարարի աշխատանքային այցի ծրագրի մշակման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրել է, որ նախարար Լավրովը կայցելի Հաղթանակի զբոսայգի՝ պայմանավորված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական տարեդարձով, իսկ Ծիծեռնակաբերդ ՌԴ ԱԳ նախարարի անունից կուղարկվի ծաղկեպսակ: Աշխատանքային այցերի պարագայում ծրագրում նմանատիպ բաղադրիչների ներառումն իրականացվում է այցելող կողմի նախաձեռնությամբ: Հայկական կողմն ապահովել է այցի ծրագրի նշյալ բաղադրիչների բոլոր անհրաժեշտ արարողակարգային, նախապատրաստական աշխատանքները»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Նմանատիպ նյութեր