211652_close_icon

Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը կգործարկի ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ

views-count1543 դիտում article-date 11:56 21-05-2025
Ս․թ․ մայիսի 30-ից Միացյալ Նահանգների դեսպանատունը գործարկելու է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ:

Այս մասին հայտոնւմ են ԱՄՆ դեսպանությունից:

Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ապաակտիվացված է։

Կայքէջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով, հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ․

• Հարցազրույցի օր ամրագրել,
• սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագիր ստեղծել
• հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնել
• հարցազրույցի ավելի վաղ օր հայցել։

Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Մայիսի 30-ին հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել ձեր հաշիվը նոր համակարգ:

Կարևոր տեղեկություններ․

Եթե ունեք ամրագրած հարցազրույցի օր, ներկայացեք ձեր հարցազրույցին սովորական կարգով։
Մինչև մայիսի 29-ը ներառյալ դուք կարող եք փաստաթղթեր ներկայացնել UMAKS սուրհանդակային ծառայության միջոցով (առանց սուրհանդակային ծառայությունից օգտվելու լիազորագրի) ` ներկայացնելով ձեր անձնագիրը և անձնագրի պատճենը:

Դուք կարող եք լիազորել երրորդ անձին հանձնել և վերցնել ձեր փաստաթղթերը/անձնագիրը՝ տրամադրելով նրանց ստորագրված լիազորագիր, որը պարունակում է տվյալ անձի ամբողջական անունը և ձեր անձնագրի պատճենը:

Ուշ եք ներկայացրել ձեր DS-160-ը և ձեր հարցազրույցը չի՞ կայացել: Գրանցվեք մայիսի 30-ից հետո՝ հարցազրույցի օր ամրագրելու և պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգում՝ «չեմ ներկայացել հարցազրույցին» (no-show) խնդրելու համար:

Առաջիկայում ճամփորդական ծրագրեր ունե՞ք։ Հետևե՛ք մեզ՝ նոր կոնտակտային տվյալների և կայքէջի վերաբերյալ թարմացումներին ծանոթանալու համար։

Շուտով լրացուցիչ ցուցումներ կհրապարակվեն նոր համակարգից օգտվելու վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր