211652_close_icon

Լևոն XIV-րդը պաշտոնապես ստանձնել է Հռոմի պապի պաշտոնը

views-count604 դիտում article-date 14:29 18-05-2025
Հռոմի Պապ Լևոն XIV-ը Վատիկանում կայացած գահակալության արարողության ընթացքում ընդունել է պապական իշխանության խորհրդանիշները՝ «Ձկնորսի մատանին» և պալիումը (ոչխարի բրդից պատրաստված ժապավեն՝ վրան ասեղնագործված խաչեր)։

Այս պահից պաշտոնապես սկսվում է նրա հովվապետությունը։

Պոնտիֆիկոսի գահակալության համար ժամանել են 156 երկրների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ մոտ 30 պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան հյուրեր:

Հյուրերի թվում է եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

 

Նմանատիպ նյութեր