211652_close_icon

Ադրբեջանը հայտնել է «ազատագրված տարածքներում» Իրանի հետ համատեղ զորավարժությունների մասին

views-count2548 դիտում article-date 12:21 18-05-2025
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, հայտնել են Իրանի և «այլ մասնակիցների» հետ «օկուպացիայից ազատագրված տարածքներում» համատեղ զորավարժությունների մասին։

«Հանդիպում է տեղի ունեցել զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։

Հանդիպմանը ներկայացվել է զեկույց զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի և անցկացման վայրի, նախապատրաստական գործընթացի, անվտանգության կանոնների, ինչպես նաև տարբեր փուլերում կատարվելիք խնդիրների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ այդ տեղեկության՝ զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։

 

Նմանատիպ նյութեր