211652_close_icon

Նիկոլ Փաշինյանն ու Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ)

views-count1876 դիտում article-date 17:37 16-05-2025
Տիրանայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել հարաբերությունների հետևողական զարգացման ուղղությամբ տեղի ունեցող գործընթացներից և նշել, որ բարձր մակարդակի ակտիվ շփումները նոր ազդակ կհաղորդեն համատեղ ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ և կարևորել խաղաղության համաձայնագրի ստորագրումը` ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր