211652_close_icon

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

views-count1618 դիտում article-date 12:09 13-05-2025
Մարտի 1-ի գործը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ուշադրության կենտրոնում է:  
Այս մասին ԱԺ-ում ասաց Նահապետյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ գործի բացահայտման հետ կապված հարցին: 

«Մարտի 1-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է: Հակակոռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի քննիչների համատեղ քննչական խումբ է ստեղծվել, և այս պահին ակտիվ ապացուցողական և վարույթային գործողություններ են կատարվում այդ գործով»,- նշեց նա:

Նահապետյանի խոսքով, կարող է երաշխավորել, որ կիրականացվի համակողմանի և անաչառ քննություն, սակայն որևէ վարույթով խոստում և հավաստիացում չի պատրաստվում տալ ԱԺ ամբիոնից: 

«Երբ լինեն համապատասխան արդյունքներ, հանրությունը կտեղեկացվի»,- նշեց Նահապետյանը:

Նմանատիպ նյութեր