211652_close_icon

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հռոմի նորընտիր պապին

views-count2140 դիտում article-date 18:16 09-05-2025
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին՝ ընտրվելու կապակցությամբ։

Վարչապետը ուղերձը հրապարակել է իր պաշտոնական «X»-ի էջում։

«Սրտանց շնորհավորում եմ Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ին ընտրվելու կապակցությամբ։ Այս դժվարին ժամանակներում խաղաղության, կարեկցանքի և ազնվության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ։ Մաղթում եմ ձեզ ուժ և իմաստություն ձեր սուրբ առաքելության մեջ»,– գրել է Փաշինյանը։

 

Նմանատիպ նյութեր