211652_close_icon

92-ին հաղթեցինք, որովհետև համախմբված էինք ու կար Վազգեն Սարգսյանը. իմ երջանիկ օրերից մեկն էր Շուշիի ազատագրումը. Միքայելյան

views-count1630 դիտում article-date 11:58 08-05-2025
Գիտեք՝ Շուշիի ազատագրմանը ես էլ եմ մասնակցել, վիրավորվել եմ, և իմ երջանիկ օրերից մեկն է եղել Շուշիի ազատագրումը և մեր առաջին շքրեթը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Մենք՝ երկրապահներս, այն ժամանակ էլ հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, էսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, ու մինչև վերջ էլ կտանենք»,- ասաց նա:

Ըստ Միքայելյանի՝ եթե խելոք լինենք ու կարողանանք համախմբվենք ազգովի, դեռ ճամփա ունենք անցնելու: Նա նաև նշեց, որ չի լռում` դիրքերում է:

«Այսօր պատանի երկրապահներ ունենք, երեխաներ ենք պատրաստում, որ վաղը զինվոր դառնան: Գիտեք, որ այսօր երկրապահները ծերացել են, շատ խնդիրներ ունեն, դրանցով ենք զբաղվում»,-  ասաց նա` անդրադառնալով կառավարության կողմից ԵԿՄ-ին գումար տրամադրելուն:

Անդրադառնալով սահմանին հակառակորդի կողմից հնչող կրակոցներին` Միքայելյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչ են դրանով ուզում ասել, կրակոցներ լինում են: Իսկ երկրապահները տարբեր ուղղությամբ կանգնած են»:

Հարցին էլ՝ 92-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Շուշին ու Արցախն ազատագրել, ո՞րն էր պատճառը, նա ասաց. «Համախմբվածությունն ու Վազգեն Սարգսյանը: Այն ժամանակ տարբեր հավատքի տարբեր կուսակցության ջոկատներ կային, սպարապետը կարողացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ՝ մենք տարանք հաղթանակ և երկրապահի հիմքի վրա կազմավորվեց բանակը: Հիմա բոլորն ասում են՝ ինչ է անում երկրապահը, երկրապահն առաջնագծում է 20 թվից մինչ այսօր՝ մեծ թվաքակնակով»:

Նմանատիպ նյութեր