Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան
Խորապես համոզված եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ, այնպես որ յուրաքանչյուրն աշխատելու տեղ ունի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Հարցին՝ ինչո՞ւ չեն նախաձեռնում փողոցային պայքար, Վարդանյանն ասաց. «Այս ընթացքում առնվազն երեք խոշոր փողոցային շարժում է եղել։ Եթե հիշում եք, առաջինը «Հայրենիքի փրկության» շարժումն էր, շարժումը համակարգում էր մեր խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը։ Վազգեն Մանուկյանը թեկնածու էր, առաջնորդ էր, շարժումը համակարգում էր: Շարժման համակարգմանը մասնակցում էին երկրորդ նախագահը, երրորդ նախագահը, Վազգեն Մանուկյանը, Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանը, վեց հոգի:
Երկրորդ խոշոր շարժումը, «Դիմադրություն» շարժումը դարձյալ համակարգում էր Իշխան Սաղաթելյանը, և երրորդ՝ «Սրբազան պայքարի» շարժումն արդեն, իհարկե, Սրբազանն էր առաջնորդը, Սրբազանն էր սկսել, բայց էլի «Հայաստան» դաշինքն է հետագայում ունենում առանցքային դերակատարություն»,- ասաց նա:
Վարդանյանը հիշեցրեց՝ արտահայտություն կար՝ մաշեցնելու ենք մինչև քոքը: «Հիմա նայե՛ք, այսօրվա այս տղայի վարկանիշը, կարծես թե մաշեցնելը հաջողվել է բավականին, մենք միայնակ չենք արել դա: Հանրապետական կուսակցությունը բոլոր այդ շարժումների ժամանակ աջակցել է, մասնակցել է: Այնպես որ կարծում եմ, որ դրա պատասխանը կա, «Հայաստան» դաշինքի մասին ենք խոսում և ապագայի մասին էլ ասվել է՝ բոլոր հնարավոր պարագաներում, այդ թվում փողոցային շարժումներին մասնակցելու ենք»,- հայտարարեց նա: