211652_close_icon

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի հերթական կեղծ դատը. ցուցմունք են տվել շինծու տուժողները

views-count2854 դիտում article-date 22:37 06-05-2025
Այսօր Բաքվում կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հերթական շինծու դատավարությունը։

Վարդանյանի փաստաբան Աբրահամ Բերմանը դատական կոլեգիա է դիմել այն հիմքով, որ փետրվարի 6-ի նիստի արձանագրության մեջ չեն արտացոլվել պաշտպանական կողմի միջնորդությունները:

Դատարանը բողոքը թողել է առանց քննության: Բացի այդ, նիստի ընթացքում ցուցմունք են տվել շինծու տուժողները։

Հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 13-ին:

 

Նմանատիպ նյութեր