211652_close_icon

Վրաերթ՝ Երևանում. «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան հետիտոնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count14438 դիտում article-date 10:51 06-05-2025
Այսօր՝ մայիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Հակոբ Կ.-ն «Honda ENS1» մակնիշի ավտոմեքենան Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ռիմա Ս.-ին:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին՝ վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:  

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Ալոյանը: 
 
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործութունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Հրայր Ստեփանայնի գլխավորությամբ: 
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի հիմնական պատճառներից մեկը նաև այն է, որ հետիոտնի համար տեղադրված լուսակիրներից մեկը չի աշխատում, ինչպես նաև խոտանված է աշխատում Սայաթ-Նովա պողոտա-Խանջյան փողոցի խաչմերուկը կարգավորող լուսակիրը: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:  

Լուանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր