211652_close_icon

Պարզվում է՝ բոլորն ուզում են կրթվել Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի դասախոսություններով. Տավուշի մարզպետարանը հայտնել է, որ մարդիկ կամավոր են մասնակցում «Կրթվելը նորաձև է» շարժմանը

views-count3244 դիտում article-date 13:31 04-05-2025
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բա ասում են՝ մասնակցելու համար ենթակա տնօրեններին բերման են ենթարկում

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ Տավուշի մարզպետը, մարզպետարանի աշխատակիցները, մարզպետարանի ենթակայության ներքո գործող հանրակրթական դպրոցների ու առողջապահական հիմնարկների աշխատողները որքանո՞վ, ի՞նչ կերպ են մասնակցում «Կրթվելը նորաձև է» շարժմանը։

Մարզպետարանից պատասխանել են․ «Մարզպետի աշխատակազմը առողջապահական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների աշխատակիցների «Կրթվելը նորաձև է» շարժմանը մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրում, բոլորը մասնակցում են կամավորության սկզբունքով»:

Բա ասում են՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը մասնակցելու համար պետական հիմնարկների տնօրեններին բերման են ենթարկում, պարզվում է, որ բոլորն ուզում են կրթվել Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի դասախոսություններով»։

 

Նմանատիպ նյութեր