«3+3»-ի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում. Կոպիրկին
                        «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի կողմից որոշված հերթականությամբ։ Այս մասին 168.am-ին ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Այս հարթակի շրջանակներում փոխգործակցությունը կարելի է ամրապնդել Ռուսաստան, Հայաստան և Իրան ձևաչափով շփումներով՝ տնտեսական և տրանսպորտային հեռանկարային նախագծերի, արտաքին քաղաքականության համակարգման հարցերի և մշակութային-մարդասիրական թեմաների քննարկման համար՝ այն ըմբռնումով, որ այդ քննարկումները կլրացնեն, այլ ոչ թե կփոխարինեն երկկողմ պայմանավորվածություններն ու աշխատանքն արդեն իսկ կայացած տարածաշրջանային ձևաչափերի շրջանակներում»,- ասել է դեսպանը: