Իսրայելը խոշոր անտառային հրդեհները մարելու օգնության խնդրանքով դիմել է տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին
Երուսաղեմը շրջապատող բլուրներում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը դիմել է տասնյակից ավելի երկրների՝ հրդեհաշրջման աշխատանքներում օգնություն խնդրելով, գրում է Times of Israel-ը:
Նշվում է, որ Իսրայելը բախվել է երկրի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհներից մեկին:
Սաարի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ նախարարը դիմել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի, Արգենտինայի, Իսպանիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Իսրայելը պաշտոնապես օգնություն է խնդրել նաև Հունաստանից, Կիպրոսից, Խորվաթիայից, Իտալիայից և Բուլղարիայից, քանի որ տեղական ռեսուրսները լարված են արագ տարածվող հրդեհները զսպելու համար: