211652_close_icon
views-count3070 դիտում article-date 20:46 29-04-2025

Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի հերթական «դատավարությունը». փաստաբանը բողոքարկել է դատավորների կազմին

Բաքվում տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատավարությունը»։

Նա և իր փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմին, քանի որ նախորդ լսումներում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են։

Պաշտպանությունը դեռևս հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։

Փաստաբանը հայտարարել է, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ։ Սակայն դատարանը բողոքը թողել է առանց քննարկման։

Հաջորդ լսումը տեղի կունենա մայիսի 6-ին։

 

Նմանատիպ նյութեր